Մամուլ 3 տարի առաջ - 08:25 03-06-2023

Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրային հայտարարություններ անելով: Եվ նաեւ դա է պատճառը, որ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտառակ արդյունքի ականատես եղանք: Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով: Շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվել է 680 անձ։ Նախագահի կողմից շնորհվել է 12 պատվավոր կոչում, 17 բարձրագույն դիվանագիտական աստիճան, 6 դասային աստիճան, 4 բարձրագույն զինվորական կոչում։

Այսինքն՝ ստացվում է՝ միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների եւ ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր, եւ պատերազմի մեղքը մերն է: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս Վահագն Խաչատուրյանի գործունեությունից. պարզվում է՝ նրա մոտ եւս կադրերի պակաս է: Չնայած 2022 թվականի մարտի 13-ին Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նա այդպես էլ աշխատակազմի ղեկավար չունի:

Եվ հենց դա է պատճառը, որ երեկ նախագահի աշխատակազմի հաշվետվությունը ներկայացնում էր նրա տեղակալ Պողոսյան Խաչիկը: Վերջինս, նկատենք, Շիրակի փոխմարզպետն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ