Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:03 01-06-2023

Խոսքի ազատություն է, թող շրջանառեն. Իոաննիսյանը` ՌԴ «թշնամիների» ցանկի մասին

Երեկ «Հրապարակ» թերթը գրում էր, որ Ռուսական իշխանություններին մոտ շրջանակներից մի ցանկ է արտահոսք եղել՝ հակառուսական տրամադրված անձանց և լրատվամիջոցների, որը, իրենց հասած տեղեկություններով, տրամադրվել է ռուսական ընկերություններին։

Լրատվամիջոցը ցուցակը կոչել է՝ Ռուսաստանի թշնամիների ցանկ։

Oragir.News-ը կապվեց ցանկում ներգրավված անձանցից երեքի հետ և փորձեց իրենցից պարզել, թե ինչպես են վրաբերվում դրան։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանի այդ թեման. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ այդ ցուցակի մասին, չեմ ուզում մեկնաբանել, ով որ հրապարակել է այդ ցուցակը, իրենց էլ հարցրեք»,- ասաց պատգամավորը։

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ, ում անունը ևս ընդգրկված էր ցանկում, ասաց. «Ես նման ցուցակ չեմ տեսել, տեղյակ չեմ՝ ինչ ցուցակի մասին է խոսքը, ես չգիտեմ, թե ով է շրջանառում նման ցուցակ։ Դե, հիմա խոսքի ազատություն է, ով ինչ ուզում է՝ թող շրջանառի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ի նկատի ունենք Ռուսաստանի թշնամի ասելով, եթե մենք հասկանում ենք Հայաստանի պետական շահերը դավաճանելու ռակուրսով, ապա, իհարկե, ես էլ եմ այդտեղ խնդիրներ տեսնում, եթե մենք ասում ենք՝ հարևան պետության վրա հարձակվելու առումով, ես էլ եմ այդտեղ խնդիրներ տեսնում»։

Oragir.News-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ չի վստահում «Հրապարակ»-ի հոդվածներին։

«Նրանք մեկ անգամ էլ գրեցին իմ և տարբեր մարդկանց անցանկալի անձ լինելու մասին, այսինքն՝ մեր մուտքի ՌԴ արգելված լինելու մասին, որը կեղծիք էր։ Մեկ անգամ առիթ եղավ, ես ամոթանք տվեցի «Հրապարակ»-ի լրագրողին, ասեց իմ աղբյուրն է, հետո պարզվեց՝ իր աղբյուրը ոստիկանության կողմից հետախուզվում է,- ասաց Սաֆարյանը։

Նա նաև ավելացրեց, որ եթե «Հրապարակ»-ը այդպես է ցանկանում, թող լինենք․ «Ոչ այրվում ենք Մոսկվա գնալու մտքով, ոչ էլ։ Ես ուղղակի չեմ վստահում իրենց»։

Ամենից շատ դիտված

10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան