Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:24 01-06-2023

Նախարարների մեքենաների ապակիների մուգ թաղանթները հեռացված են. ՆԳ փոխնախարար

Մգեցված ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ պահանջը վերաբերում է բոլորին, բացառություն չեն ոչ ծառայողական, ոչ էլ օպերատիվ ավտոմեքենաները։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«ՆԳՆ հետ քայլ չի արել, ակտն էլ առանց քննարկման չի ընդունվել։ Սա շատ վաղ ընդունված ԵԱՏՄ ակտ է: Եթե կան մարմիններ, որոնք դեռ չեն հեռացրել թաղանթները, կարծում եմ՝ կարճ ժամանակում կանեն։ Ես նման պատկերացում չունեմ, որ մեր քաղաքացին «տուգանքի մատերիալ է», որովհետև սա բխում է մեր հանրության անվտանգության շահերից, և այս հանրային բարիքին ծառայող պատասխանատվության ցանկացած միջոց տրամաբանական է։

Մեր քաղաքացիները թող չսպասեն վաղվան կամ մտածեն, որ առաջիկայում նման պահանջ չենք ունենալու և հեռացնեն թաղանթապատումները, որոնց պատճառով կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ անգամ եթե մուգ թաղանթապատումը գործարարանային է, միևնույն է, քաղաքացին փոփոխությունը պետք է անի անձնական միջոցներով։

«Կա հստակ ստանդարտ՝ առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։ Հիմա թե դա գործարարանային է, թե քաղաքացին ինքն է արել դա, էական չէ։ Եթե ապակին լուսաթափանցելիության պահանջվող մակարդակը չունի, պետք է անձամբ վերացնի դա, հակառակ դեպքում՝ վարչական պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ թեպետ կարգավորումն արվում է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, սակայն կոնկրետ տվյալ, թե ավտովթարներից քանիսն են լինում մգեցված ապակիների հետևանքով, այս պահին չկա։

«Մենք անընդհատ ասում ենք՝ ճանապարհատրանսպորտային վթարների թիվն աճել է, ի՞նչ է անում ոստիկանությունը։ Մենք ունե՞նք վթարների պատճառ հանդիսացող բոլոր հանգամանքները շատ բաց գծագրված։ Մենք պայմանավորվել ենք ՏԿԵՆ-ի մեր գործընկերների հետ և առաջիկայում ներկայացնելու ենք շատ հստակ վիճակագրություն»,- ընդգծեց Սարգսյանը։

Սարգսյանը հիշեցրեց, որ քաղաքացիներն ազատ են ցանկացած վարչարարություն բողոքարկելու հարցում, եթե համաձայն չեն դրանց։

Արփինե Սարգսյանը անդրադարձավ նաև ոստիկանների ատեստավորման՝ նշելով, որ ոստիկանները պետք է ատեստավորվեն, անցնեն բուժզննություն հոգեմետ դեղեր օգտագործելու վերաբերյալ, որովհետև կան հստակ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն Կառավարության պատկերացրած բարեփոխումների շրջանակում։

«Մենք նախորդ տարի ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի ընթացքում նրանք ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։

Այս տարվա ընթացքում ունենք վեց քերական վարույթ։ Պետք է համակարգում թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց գործառույթները և հավուր պատշաճի նրանց վարձատրել։ 24-ժամյա քրտնաջան աշխատանքի համար նրանք պետք է ստանան համապատասխան վարձատրություն, մնում է միայն լավ պատրաստվել»,- նշեց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ