Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:43 31-05-2023

Պետք է ամբողջությամբ բարեփոխվի մեր իրավական կրթական համակարգը. ՄԻՊ

Մեր հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրն այս պահին ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբևէ չի կարող տանել ճիշտ ճանապարհի, իրավական ճանապարհի, հակառակը՝ հանգեցնելու է հակաիրավական երևույթների, որոնց այսօր ականատես ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նրա խոսքով, ատելության խոսքը շատ սխալ հասարակական, քաղաքական ու իրավական մշակույթի է հանգեցնում. «Այո, ես համամիտ եմ, որ մեր հասարակությունում չկան խնդիրները լուծելու պատշաճ մեթոդների մասին թե տեղեկացվածություն, որովհետև դաստիարակությունը, այդ թվում դպրոցում, բոլորովին այլ կերպ են ստանում: Մասնավորապես, խնդիրը լուծելու մեթոդաբանությունը ոչ թե միասին խոսելն է, հարցը քննարկելը, այլ հակառակը՝ ով ավելի բարձր կարող է դիմացինին վիրավորել, ով ավելի շատ բռնություն մյուսի նկատմամբ կարող է կիրառել և այլն: Այս ամենը հանգեցնում է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, որն էլ հանգեցնում է շատ ավելի լուրջ հակաիրավական խնդիրների, այդ թվում հանցագործությունների»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա ընդգծեց, որ պետք է երեք ուղղությամբ աշխատել. «Առաջինը կրթական համակարգի լիակատար բարեփոխումն է, որովհետև դպրոցներն են կարծրատիպեր ու արժեքներ կամ հակաարժեքներ տարածող ամենալուրջ հասարակական հաստատությունները:

Մենք պետք է կարողանանք ներդնել այնպիսի կրթական համակարգ, հարցերը կարգավորելու ճիշտ մեթոդաբանություն, այդ թվում իրավական մեթոդաբանությունը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով, պետք է ամբողջությամբ բարեփոխվի մեր իրավական կրթական համակարգը, որովհետեւ մենք պատշաճ գիտելիք չենք փոխանցում մարդու իրավունքների սահմանների, իրավունքի սահմանափակմանը վերաբերելի չափանիշների առնչությամբ. «Շատ կարեւոր է, որ ունենքն պատշաճ օրենսդրություն և ձևավորել պատշաճ իրավակիրառ պրակտիկա, որը ևս կապ ունի կրթության հետ»:

Անահիտ Մանասյանը խոսեց նաև բուլինգի մասին, որը, ըստ նրա ամենատարածված երևույթներից է Հայաստանում. «Դա շատ մոդելային ձևով ցույց է տալիս, թե մենք բոլոր հարթություններում ինչ տեսակի հարաբերություններ ենք կառուցում»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ