Ներքին 3 տարի առաջ - 19:17 30-05-2023

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը հատուկ ընդգծել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։

Անահիտ Մանասյանը նշել է, որ նույն ոգով համագործակցության շարունակությունն անհրաժեշտություն է։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ դրա համար կարևոր խթան կհանդիսանա նաև Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր Երևանում։

Իր հերթին, ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումը շնորհակություն է հայտնել ջերմ ընդունելության համար, և վերահաստատել պատրաստակամությունը՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտի օրենսդրության և ստանդարտների բարելավմանն ու առավել արդյունավետ կիրառմանը:

Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան