Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:50 11-08-2023

Քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:

Քննարկվել են նշված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։

«Մեր նախորդ հանդիպման ժամանակ բարձրաձայնված խնդիրները հավաքագրվել են և ուղարկվել իրավասու մարմիններին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ լուծում տալ դրանց։ Մեզ համար շատ կարևոր է լուծման ուղիներ գտնելը, քանի որ հիմքում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցն է։ Այսօրվա հանդիպման նպատակը հենց սա է՝ հասցեավորել բոլոր խնդիրները և գնալ դրանց լուծման ճանապարհով»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ բռնի տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից, որոնք իրենց հուզող հարցերը քննարկել են պետական մարմինների ներկայացուցիչների հետ։

Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, նաև վստահեցրել, որ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին