Ներքին 3 տարի առաջ - 21:20 29-05-2023

Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը բանակցություններ կվարի ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ: Alpha News-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում հայաստանցի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Այդ օրերին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը:

«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր է` այստեղ ինչ-որ բան պատահի, չգիտեմ»,-ասել է նա` ավելացնելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթն արդեն պատրաստ է, որոշ տեխնիկական հարցեր են մնացել։

Դիվանագետը նշել է, որ մի քանի անգամ տեսել է փաստաթուղթը, այնտեղ ոչ էական խմբագրումներ կարվեն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ