Ներքին 3 տարի առաջ - 12:33 29-05-2023

Ով էր թմրանյութը գցել Միհրան Պողոսյանի գրպանը, իսկ ելույթը դրել ձեռքին

Ինչը կարող էր ստիպել ընդհատակում գտնվող նախկին ՀՀԿ-ական պատգամավորին ուղերձ հրապարակել։

Պարզվում է՝ այդ մոգական ուժի անունը թմրանյութ է, մոտ 926 կգ, որը հայտնաբերվել է նրա ընկերությունում։ Նախկին չխոսկան, լրագրողներից «թռած» ման եկող պաշտոնյան, ով լավագույնս տիրապետում էր օրենքը շրջանցելու ձևերին, ուղերձ է հղում հանուն արդարության բացահայտման` փորձելով լույս սփռել թմրանյութերի ներմուծման պատմությանը։

Ինչ է պարզվում այս ուղերձից, որ թմրանյութը ինչ-որ մեկը Միհրան Պողոսյանի «գրպանն է» գցել, այսինքն՝ ընկերությունը բանանը բերել է, մեջը եղել է տարօրինակ զանգված, իրենք անձամբ դիմել են ԱԱԾ-ին, իսկ այդ անաղուհաց ԱԱԾ-ն բռնել ու կալանավորել է ընկերության աշխատակիցներին։

Տեսականորեն հնարավոր էր նման բան, այո, իհարկե, միևնույն ժամանակ, բայց նաև չի բացառվում, որ այս թմրանյութը ներմուծելու պատմության մեջ այլ անձինք են ներգրավված։ Մի տեսակ անհավատալի է, որ քրեական հետապնդման մեջ գտնվող պաշտոնյայի ընկերությունը միայնակ, առանց այս իշխանության հետ համագործակցելու կարողանար այդ խմբաքանակի թմրանյութ բերեր։

Հետևաբար, հանրությունը լեգիտիմ կասկածներ ունի, թե ինչպես է այսպես ստացվել, իսկ ԱԱԾ-ն խնդիր ունի փարատելու մեր կասկածները։

Այս առումով Պողոսյանի ուղերձը ամենևին էլ չօգնեց, նա առաջին դասարանցու պես ընթերցում էր իր ձեռքին եղած տեքստը, տպավորություն էր, որ դա ոչ թե իր մտքերն են, այն եղելությունը, որին մասնակցել է, այլ այն, ինչ գրել են իր համար։

Երկրորդ, եթե Պողոսյանը այդքան շահագրգռված է այս գործի բացահայտմամբ, և առհասարակ համագործակցում է ԱԱԾ-ի հետ, վոյսեր է ուղարկում Արմեն Աբազյանին, հարց է առաջանում՝ իսկ ինչու օր առաջ չի շտապում Հայաստան և իր դեմ հարուցված քրգործերով արդարության հասնելու և այս միջազգային սկանդալով իրականությունը բացահայտելու։

Երրորդ, բաց է մնում Իտալիայում ձերբակալված կոկաինի խնդիրը․ Միհրան Պողոսյանը ոչինչ չի ասել մոտ 3 տոննա կոկաինի մասին, բայց ինֆորմացիոն այնպիսի պատկեր է ստեղծվում, որ դե Հայաստան ներմուծելու կոկաինի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին