Վաղն էլ Տիգրանաշենն ու Իջևանն են վերցնելու, հասնեն Կասկադ․ արցախցիներ
copy image url

Վաղն էլ Տիգրանաշենն ու Իջևանն են վերցնելու, հասնեն Կասկադ․ արցախցիներ

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:44 27-05-2023
«Արցախում վիճակը շատ վատ է, բայց մենք արցախցի ենք, ուժեղ ենք, դիմանում ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որը շուրջ 30 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում և վաճառում։

«Շուկայում էլ է վիճակը վատ, գալիս, պարապ նստում ենք, իրիկունը գնում ենք տուն։ Հոսանքը էս պահին անջատած է, օրվա մեջ 3 ժամ տալիս են, 2 ժամ կտրում են։ Հենց հոսանքը տալիս են, աշխատում ենք, այդպես ամեն օր»,- պատմեց տիկին Դոնարան։

Արցախցի կնոջը հարցրեցինք, թե արդյոք շուկայում, խանութներում միրգ-բանջարեղեն կա՞, առհասարակ սննդամթերքի պակաս կա՞, թե՞ ոչ․

«Քաղաքի խանութներում միրգ-բանջարեղեն չկա, բայց շուկայում արդեն 3 օր է՝ միրգ էլ կա, բանջարեղեն էլ կա, հերթեր են գոյացել։ Վարունգը 600 դրամ է, պոմիդորը 850 դրամ է, կարտոֆիլը՝ 700 դրամ, այդ գներն են»։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը։ Տիկին Դոնարային հարցրեցինք, թե ի՞նչ տրամադրություններ են տիրում Արցախում այդ հայտարարությունից հետո․

«Էշ է էլի․․․ Շատ վատ ենք վերաբերվում այդ հայտարարությանը, ընդհանրապես տրամադրություն չունենք, հուսահատված ապրում ենք։ Մենք Արցախը չենք կարող հանձնել, ոչ էլ կարող ենք ադրբեջանցիների հետ ապրել, համենայնդեպս Արցախից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող։ Գուցե մի հեղաշրջում լինի ի օգուտ մեզ, անորոշ վիճակ է, չգիտենք՝ ինչ կլինի»։

Ստեփանակերտի բնակիչներից Գարիկ Զախարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեև անհանգստացած են Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, բայց նաև հույսները չեն կորցնում, որ մի լույս կբացվի․ «Փաշինյանը գլուխը պատովն է տվել, թե Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինքն ո՞վ է, որ ճանաչի։ Հայաստանի ժողովուրդը պետք է բողոքեն, դրան հեռացնեն, որ բոլոր հարցերը լուծվեն։

Եթե Հայաստանի բնակչությունը համաձայն է, որ մեր ամբողջ պատմությունը, հաղթանակները զրոյացվեն, ապա ամեն ինչ վերջացած է, քանի որ, եթե Արցախը չլինի, Հայաստանն էլ չի լինի։ Ոնց որ Տեղ գյուղի տարածքը վերցրեցին, Ջերմուկից տարածք վերցրեցին, վաղն էլ Տիգրանաշենն ու Իջևանն են վերցնելու՝ հասնեն մինչև Կասկադ»։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»