copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 19:00 26-05-2023

Էրդողանը ձգտում է ամեն գնով հաղթել, փորձագետները՝ չեն բացառում նաև Քըլըչդարօղլուի հաղթանակը

Թուրքիայում կիրակի օրը կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Մայիսի 14-ին կայացած ընտրությունների առաջին փուլում չնայած Էրդողանին հաջողվել էր ստանալ առավագույն թվով ձայներ՝ 49.52%, այնուամենայնիվ դա պակաս էր անհրաժեշտ 50%+1քվեից, հետևաբար նախագահի ընտրությունը տեղափոխվեց երկրորդ փուլ։ Քըլըչդարօղլուն առաջին փուլում ստացել է ձայների 44.88%-ը, երրորդ տեղը զբաղեցրել էր ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ ստանալով 5.17% ձայն, իսկ 2018 թվականին կայացած ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեն, ով թեև ինքնաբացարկ էր հայտնել, սակայն նրա անունը չէր հեռացվել քվեաթերթիկներց ստացել է 0.43% ձայն։

Այսպիսով մայիսի 28-ին կայանալիք քվեարկության երկրորդ փուլին ընդառաջ Թուրքիայի քաղաքական դաշտում բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծվել։ Ինչպես գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, այնպես էլ վերջիններիս աջակցող քաղաքական կուսակցությունները առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան սիրաշահեն ընտրողներին։ Այս համատեքստում երկու կողմն էլ ազգայնական հարցերի վերաբերյալ կոշատցրել է իր հռետորաբանությունը, որպեսզի կարողանա աջ և ծայրահեղ աջ հայացներ ունեցող մարդկանց սիրաշահել, որոնք Թուրքիայում կազմում են բնակչության մեծամասնությունը։

Միևնույն ժամանակ ընտրությունների վերջնարդյունքում վճռորոշ ազդեցություն կարող են ունենալ նախագահական ընտրապայքարին մասնակցած մյուս թեկնածուների, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած սակայն որոշակի տոկոսներ ստացած քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները։

Մասնավորապես նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը, ինչպես ավելի վաղ կանխատեսել էր Oragir.News-ը, իր աջակիցներին կոչ արեց քվեարկել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Օղանն ավելի վաղ քաղաքական առևտուր էր փորձում իրականացնել ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, ով ադրբեջանցի թեկնածուին առաջարկել էր իր ապագա կաբինետում նախարարի պաշտոն զբաղեցնել, սակայն Օղանը պահանջել էր ավելին՝ Թուրքիայի փոխնախագահներից մեկի պաշտոնը։

Չնայած Սինան Օղանի աջակցության շնորհիվ Էրդողանին կհաջողվի վերջինիս էլեկտորատից որոշակի ձայներ ստանալ, սակայն կարծում ենք, որ առաջին ադրբեջանցի թեկնածուի օգտին քվեարկած ոչ բոլոր քաղաքացիները իրենց ձայնը կտան Էրդողանին։ Մեր նման տեսակետը հիմնվում է այն իրողության վրա, որ Սինան Օղանին քվեարկել են հիմնականում այն քաղաքացիները, որոնց համար անընդունելի են եղել ինչպես Էրդողանը, այնպես էլ Քըլըչդարօղլուն, սակայն նրանց մի զգալի հատվածը այնուամենայնիվ դեմ է Էրդողանի քսանամյա իշխանության երկարաձգմանը և երկրորդ փուլում իրենց ձայնը կտան ընդդիմադիր թեկնածուին՝ բացառապես գործող նախագահի իշխանությանը վերջ տալու համար։ Միևնույն ժամանակ Սինան Օղանի օգտին են քվեարկել նաև Մուհարեմ Ինջեի որոշ կողմնակիցներ, ովքեր առավել ընդդիմադիր հայացքներ ունեն և մեծ հավանականությամբ երկրորդ փուլում կաջակցեն Քըլըչդարօղլունին։ Նշենք, որ այս պահի դրությամբ Մուհարեմ Ինջեն իր կողմնակիցներին չի հորդորել որևէ թեկնածուի օգտին քվեարկել։

Բացի այդ Սինան Օղանը նախագահի թեկնածու էր առաջադրվել Նախնի դաշինքի կողմից, որի կազմի մեջ մտնող ամենախոշոր՝ Հաղթանակ կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը հանդիպում էր ունեցել Քըլըչդարօղլուի հետ և աջակցություն հայտնել վերջինիս։ Մի շարք փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ Օզդաղի աջակցությամբ, որի գլխավորած կուսակցությունը Նախնի դաշինքի կազմում ամենամեծ թվով քվեներն էր ստացել, հնարավոր կլինի հավասարակշռել այն առավելությունը, որը գործող նախագահ Էրդողանը ստացել էր Սինան Օղանի աջակցությունից հետո։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Թուրքիայում կատարված սոցհարցումների արդյունքներին, ապա մի շարք ընկերությունների տվյալներով առաջատարը Էրդողանն է, սակայն կան ընկերություններ, որոնց տվյալներով առաջատար է Քըլըչդարօղլուն։ Թուրքական իշխանամետ Hürriyet պարբերականի կողմից հրապարակվել է թուրքական իշխանական հիմնադրամի անցկացված հարցման արդյունքները, որոնց մասնակցել է շուրջ 3000 մարդ։ Այս հարցման տվյալներով՝ Էրդողանի օգտին կքվեարկի հարցվածների 53.7%-ը, իսկ Քըլըչդարօղլուի օգտին՝ 43.6%-ը։ Բացի այդ Konda հետազոտական ընկերության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Էրդղոանի օգտին կքվեարկի հարցվածների 52.7%-ը, իսկ Քըլըչդարօղլուի օգտին՝ 47.3%-ը։ Իսկ AREA հետազոտական ընկերության կողմից Թուրքիայի 26 նահանգներում անցկացված հարցման արդյունքներով՝ Քըլըչդարօղլուն կստանա 52, իսկ Էրդողանը՝ 48% ձայն։

Միևնույն ժամանակ նկատենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կարող են անկանխատեսելի լինել, քանի որ հանրապետությունում 2018 թվականին կառավարման նախագահական համակարգի ներդրումից հետո սա առաջին դեպքն է, երբ նախագահի ընտրությունը տեղափոխվել է երկրորդ փուլ։ 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ընտրությունների ժամանակ Էրդողանին առաջին փուլում հաջողվել էր ստանալ ձայների ավելի քան 52%-ը։ Չնայած Էրդողանի որոշակի առավելությանը, այնուամենայնիվ միջազգային փորձագետները և վերլուծաբանները չեն բացառում նաև Քըլըչդարօղլուի հաղթանակը։

Այս տեսակետի կողմնակիցները հիմնվում են 2019 թվականին Ստամբուլում կայացած կրկնակի ՏԻՄ ընտրությունների փորձի վրա, երբ առաջին փուլում ընդդիմադիր թեկնածուն հաղթել էր ձայների չնչին տարբերությամբ, իսկ իշխանությունները չեղարկել էին ընտրությունների արդյունքները, երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ տարավ՝ ձայների շուրջ 10 տոկոս տարբերությամբ։ Սակայն արձանագրենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Քեմալ Քըլըչդարօղլուն բավականին տարբեր քաղաքական գործիչներ են, չնայած Իմամօղլուն Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցության անդամ է, և հետևաբար Քըլըչդարօղլուի համար չափազանց դժվար կլինի կրկնել Իմամօղլուի հաջողության պատմությունը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
21:50 Մենք շատ ուրախ ենք, որ Փաշինյանը մեր գյուղի տեղը չիդե, թե չէ վաղուց հանձնած կեղներ. Բյուրակնի բնակիչ