Ներքին 3 տարի առաջ - 16:15 26-05-2023

ԵՊԲՀ տնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Բ.-ն, զբաղեցնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Բ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ժամանակահատվածում առանց օրինական հիմքերի՝ հափշտակության նպատակով, նույն համալսարանի շինվերանորոգման բաժնի բանվորներ Վ. Հ.-ի և Ա. Մ.-ի բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ մաս-մաս փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.400.000 ՀՀ դրամ, ապա վերջիններից պահանջել է այն կանխիկացնել և փոխանցել իրեն: Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն, կատարելով Ս. Բ.-ի պահանջը, ամբողջությամբ կանխիկացրել ու նրան են փոխանցել գումարը, որը վերջինս ստանալով՝ հափշտակել է:

25.05.2023թ. Ս. Բ.-ն, Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն ձերբակալվել են:
26.05.2023թ. ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Ս. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան