Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 16:31 25-05-2023

44-օրյան և արվեստը. փայտագործ Հակոբ Գևորգյանի պատմությունը

Oragir.News-ը Ձեզ է ներկայացնում նոր շարք՝ նվիրված այն հերոսներին, ովքեր 44-օրյա պատերազմից հետո էլ չհանձնվելով հանրությանն են ներկայացնում իրենց արվեստը։

Հակոբ Գևորգյանը քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակիցներից է։

Ասում է, որ իր արհեստը փոխանցվել է մորական պապիկից։

«Փոքր ժամանակ մորական պապիկս եկավ մեր տուն` ժամանակավոր ապրելու համար, իր հետ բերեց իր գործիքները ու իմ կարծիքով այս արվեստը իրենից է փոխանցվել։ Գործիքները բնականաբար ինձ անծանոթ էր, բայց շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց իմ մեջ ու ես սկսեցի հետաքրքրվել, սովորել։ Սերն առաջացավ հենց այդ պահից, երբ տեսա գործիքները, տեսա` ինչպես է պապիկս աշխատում փայտի հետ»,- ասաց Հակոբը։

Հակոբի խոսքով՝ պատերազմը իր արվեստի կամ արհեստի վրա ազդել է ավելի դրական կողմով։ «Ես, որ փորագրում եմ արմատների վրա, տեսնում եմ, որ ինչ-որ աբստրակտ ոճի մեջ է, տեսնում եմ ինչ-որ պատկերներ ու միտքը, գաղափարը նրա մեջ է, որ արմատը մշակում ես, փորագրում ես, հարթում ես իրեն, ինքը հավերժանալու հատկություն ունի, այսինքն՝ կարող է մնալ երկար տարիներ»- ասաց Հակոբը։

Հակոբը նաև ասել է, որ հայի ոգին չի կարող մահանալ, հայի ոգին անպարտ է։ Եթե բոլորի մեջ այդ ոգին արթնացած լինի ու բոլորը համախմբվեն, միահամուռ ուժերով կարող են բոլոր խոչնդոտները՝ թե ներքին, թե արտաքին, թե քաղաքական, թե թշնամական կարող են հաղթահարել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ