Սպորտ 3 տարի առաջ - 15:58 25-05-2023

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նորից փոխել է որոշումը

Սկանդալի էպիկենտրոնում հայտնված Էրիկ Իսրայելյանը փոխել է որոշումը։ Բռնցքամարտիկը, ով որոշել էր այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ, չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ։

«Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին»,- գրել է Իսրայելյանն ու անդրադարձել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ իր տարկետման դադարեցման նախագծին:

«Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Ես չեմ մասնակցել նշված առաջնությանը՝ լուրջ վնասվածքի պատճառով, որի մասին նախապես տեղեկացրել եմ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, իսկ իմ անձնական մարզիչ Արմեն Հակոբյանը վնասվածքիս մասին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Բերված պատճառաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ ինձ տարկետումից զրկելու համար, քանի որ մրցաշարին չմասնակցելու պատճառը հարգելի է»,- գրել է Իսրայելյանը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ