Ներքին 3 տարի առաջ - 23:18 24-05-2023

Հայկական հնարամտություն. ոնց են վարորդները մգացված ապակիների հարցում մոլորեցնելու ոստիկաններին

«Այդ ամենից ավելի շուտ իրավական հիմքերով կարելի է խուսափել, քան այլ մեթոդներով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը՝ խոսելով այն մեթոդների արդյունավետությունից, որոնք փորձում են կիրառել վարորդները և լուծել մգացված ապակիների հարցը։

Խաչատուրովը նշեց, որ մնացած միջոցները, որոնցով մարդիկ փորձում են հարցը լուծել, բավականին թանկ հաճույք են։

Խոսելով մգացված ապակիների խնդիրը շրջանցելու ձևերից՝ Խաչատուրովն ասաց, որ մարդիկ փորձում են կրկնակի ապակու կիրառմամբ այդ հարցը լուծել, բայց դա բավականին թանկ հաճույք է և մոտ 2000 դոլար արժե։

«Դա մեխանիզմ է, այսինքն՝ մեքենան ունենում է երկու ապակի»,- ասաց նա։

Խոսելով հաճախ կիրառվող մյուս մեթոդից՝ Խաչատուրովն ասաց, որ կան ցանցեր, որոնք մագնիսի նման կպչում են ապակիներից. «Դա շատ էժան է, նախատեսված է նրա համար, որ փակցնեն, արևը շատ չայրի, բայց դրանով աշխատելու են մեքենան վարել։ Խաչատուրովը նշեց, որ այն, ինչ մենք թվարկում ենք ու գովազդում են, տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում կիրառվել և զարգացել է։

«Այդ կրկնակի ապակու մասով կարող եմ ասել, որ դա Ոստիկանությանը մոլորության մեջ գցելու համար է, այսինքն՝ եթե բռնացնեն, իրենց համար էլ վատ կլինի։ Նախկինում նման կերպ փորձում էին պետհամարանիշների խնդիր լուծել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցրինք Խաչատուրովից, թե ապակիների թաղանթի անհետացումն ինչ արժե, պատասխանեց, որ կան վարորդներ, որ դժվարությամբ ինքնուրույն պոկում են․ «Ապակիները որտեղ որ փակցնում են, նույն տեղում էլ սովորաբար հեռացնում են։ Արդեն այդ մասին շատերը գովազդ են տեղադրել․ 5-10.000 դրամ՝ զույգ ապակիներին»,- ասաց Խաչատուրովը։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ