Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:50 24-05-2023

Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը․ Գուրգեն Արսենյան

Ես ուշադիր լսել եմ վարչապետի ասուլիսում հնչած հայտարարությունները և հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում նաև խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն տարածքային կոորդինատներով, որն ընդունվել է 1991-ին ԱՊՀ երկրների կողմից:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում եմ, որ մենք վճռական ենք Հայաստանի անունից, ՀՀ ժողովրդի անունից՝ ավարտին հասցնել մեր հարևանների հետ, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա համարում եմ մեր քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը Հայաստանի ժողովրդի առջև»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ արցախահայերն իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում, Արսենյանն ասաց. «Ես որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր առաջնորդվում եմ Հայաստանի պետական շահերի սպասարկմամբ: ՀՀ շահերի պաշտպանությունը մեր առանցքային խնդիրն է: Բոլոր մնացած հարցերը Հայաստանի ինքնիշխանության և ՀՀ կենսագործունեության բաղադրիչներ են: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, որը կպնդի, որ Հայաստանի պետական շահերը պետք է ստորադասվեն օրակարգի որևէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեությունը»:

Հարցին, թե Արցախում հայեր չե՞ն ապրում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ