Ավելին 3 տարի առաջ - 23:52 23-05-2023

Հրաշալի քառյակը կամ ուղղակի The Beatles. հետաքրքիր փաստեր խմբի մասին

Խմբի անդամներից ոչ ոք չգիտեր երաժշտական ոչ մի նոտա, սակայն դա չխանգարեց նրանց գրավել շատերին և ձեռք բերել համաշխարհային ճանաչում։ Աշխարհահռչակ The Beatles խումբը հասարակամշակութային շարժման մարմնացումն էր։

Oragir.News-ը առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ խմբի մասին։

1. Ջոն Լենոնը՝ The Beatles-ի հիմնադիրը, ունեցել է իր սեփական խումբը, որը ստեղծել է 1956 թվականին։ Խմբի անունը The Quarrymen էր, որի կազմում ընդգրկված էին QuarryBank դպրոցի նրա ընկերները։

2. The Beatles խմբի անվանումը ստեղծվել է այն ժամանակ, երբ խմբին են միացել Փոլ Մաքքարթնին և հետո Ջորջ Հարիսոնը։

3. The Beatles-ը բառախաղ է, «bugs» (բզեզ) և «bit» (beat) բառերի խառնուրդը:



4. Խումբը թողարկել է 13 ալբոմ։ Նրանց առաջին ալբոմը կոչվում էր Please, please me (1963), իսկ վերջինը՝ Let it be (1970)։

5. Խմբի ստեղծագործության մեջ «Girl» երգն առաջինն էր, որը թողարկվել է ԽՍՀՄ-ում՝ 1967 թվականին։

6. Վատիկանը «Revolver»-ը ճանաչել է բոլոր ժամանակների ամենամեծ փոփ ալբոմը։ Երկրպագուները ուրախացել են, երբ իմացել են, որ նրանցից մեկը Հռոմի պապն է։

7. Ֆրենկ Սինատրան հաճախ է ցույց տվել իր հիացմունքը խմբի հանդեպ և մի անգամ ասել է, որ «Something»-ը լավագույն սիրային երգն է, որը երբևիցե գրված է եղել։

8. 2016 թվականին խումբը գրավել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը, չնայած նրանց լուծարմանը։

9. Ոչ ոք 100 տոկոսով չգիտի խմբի բաժանման պատճառը։ Երբ Փոլ Մաքքարթնիին հարցնում են, թե ինչու են բաժանվել, նա ասում է, որ պատճառը անձնական տարաձայնություններն են, երաժշտական տարբեր ճաշակները։

10. The daily mail-ի կողմից հրապարակված ինքնակենսագրականի մեջ Լենոնի նախկին ընկերուհին՝ Մեյ Փենգը, հիշել է. «Ջոնը կախեց հեռախոսը, նայեց պատուհանից դուրս... Թվում էր, թե նրա աչքերի առջև թարթում էր իր ողջ կյանքը Beatles-ի հետ։ Ի վերջո, նա վերցրեց գրիչը և ստորագրեց պայմանագիր՝ դադարեցնելու Beatles-ի համագործակցությունը»։ Խումբը լուծարվել է Disney World հանգստավայրի Polynesian Village հյուրանոցում։

«Հրաշալի քառյակ»-ը մինչ օրս շարունակում է մնալ սիրվածներից և մեծ ճանաչում ունեցողներից։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ