Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:03 04-06-2021

Թե ուղղակի «գալչկայի» համար քննադատական ուժեղ ելույթ եք ունենում, ու հետո ձեզ ոչ մի բան հետաքրքիր չի. Ռուբեն Ռուբինյանը՝ Արման Աբովյանին

«Պարո՛ն Աբովյան, երբ ասում եք, թե նիստերի օրակարգը չի համապատասխանում հետպատերազմյան կյանքին, մի հարց տամ։ Երեկ բոլորով․․․ լավ, մեծամասնությամբ, ամբիոնից ջղային ելույթ ունեցաք Անահիտ Ավանեսյանի ոլորտի մասին։ Ենթադրաբար, բարձրաձայնում էիք շատ կարևոր հարցեր։ Կարո՞ղ եք բացատրել, թե դրանից կես ժամ անց, երբ տիկին Ավանեսյանը, որին ենթադրաբար շատ հարցեր ունեիք, այստեղ էր, ինչո՞ւ դահլիճում չէիք»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին հարցադրումներ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք նաև, որ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը և Արման Աբովյանն այսօր վիճել էին։

«Թե ուղղակի «գալչկայի» համար քննադատական ուժեղ ելույթ եք ունենում, ու հետո ձեզ ոչ մի բան հետաքրքիր չի։ Բա ունենայիք հետպատերազմյան վիճակին վերաբերող հարցերն ու տայիք։ Կամ, ինչո՞ւ չունեք նման նախաձեռնություն»,- հարցերը շարունակեց Ռուբեն Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան