Ներքին 3 տարի առաջ - 13:16 23-05-2023

Ըստ խոսակցությունների՝ աղբավայրում հրդեհն առաջացել է խմբերի՝ տարածքն իրար մեջ չկիսելու պատճառով․ Երևանի ավագանու անդամ

Աղբավայրում բռնկված հրդեհի մարման հարցը, խնդրում եմ, մեկ շաբաթից շուտ կարգավորել, քանի որ խոսքը թունավոր ծխի մասին է։ Այս մասին այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ հավելելով, որ հրդեհի բռնկումից հետո նաև խոսակցություններ են տարածվել, համաձայն որոնց՝ կան որոշակի խմբավորումներ, որոնք միմյանց միջև բաժանել են աղբավայրի տարածքն ու կա հավանականություն, որ հրդեհի պատճառն այդ խմբերի միջև տարածքը չկիսելն է եղել։

«Արձանագրենք մի փաստ, որ Երևանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ և այնտեղից իրենց համար պիտանի բաներ են հանում, իսկ իրենց միջև եղած խնդիրների պատճառով կարող են նաև հրդեհել աղբավայրն ու երևանցիներին ասեն՝ 10 օր այդ ծուխը շնչեք», - ասաց Զաքարյանը՝ հարց ուղելով, թե այդ պարագայում ինչով է զբաղվում «Նոր աղբավայր» ՓԲԸ-ն և ինչպես են վերոնշյալ անձինք հայտնվում աղբավայրի տարածքում։

Պատասխանելով ավագանու անդամի հնչեցրած հարցին՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ նման վարկածները մեկնաբանելու, եզրակացություն տալու, դրանց ճշմարտացիությունը կամ ոչ ճշմարտացի լինելը հիմնավորելու պատասխանատվություն չի կարող վերցնել, քանի որ այդ ուղղությամբ արձանագրված որևէ փաստ կամ հաղորդում չի եղել։

Անդրադառնալով հրդեհաշիջման աշխատանքներն արագացնելու խնդրանքին՝ Արեյանը նշեց․
«Ինչպես հայտարարել եմ երեկ, մայիս ամսվա այս տեղումների ժամանակ բավականին անսպասելի էր ծավակը։ Ըստ էության, այն 31 հա-ն, որը տրված էր վարձակալության այս ընկերությանը, գրեթե ամբողջ պարագծով բռնկվել է և ծխի ծավալը դրանով էր պայմանավորված։ Մեր խնդիրն է եղել անհետաձգելի բոլոր աշխատանքներն իրականացնել կրակը մարելու և ծուխը վերացնելու ուղղությամբ։ Աղբավայրում հրդեհի առաջին դեպքը չէ, ամեն տարի ամռան շոգ եղանակին բռնկվել է»։

Անդրադառնալով վերոնշյալ խմբերի վերաբերյալ վարկածին՝ Արեյանը հավելեց, որ հավաքչությամբ զբաղվող խմբերն այնտեղ եղել են աղբավայրի ստեղծման օրվանից։

«Միշտ են եղել։ Հիմա էլ են աշխատում՝ երկրորդային հումքի հավաքչությամբ են զբաղված։ Չգիտեմ՝ մարդիկ սոցիալական ինչ ծագում ու ինչ կարգավիճակ ունեն։ Դա պաշտոնական որևէ արձանագրում չունի մեզ մոտ՝ մարդիկ են, զբաղվում են աղբավայրում հավաքչությամբ։ Ինչ վերաբերում է նրանց պարտականություններին, ապա նրանց պարտականությունների մեջ է մտնում աղբն ընդունելը, թոփանելն ու տարածքը մշակելը։ Մենք էլ ենք ընդունում, որ վատ է արվում։ Հիմա մենք կունենանք քննարկում «Նոր աղբավայր» ՓԲԸ-ի ղեկավարության ու ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի օրվա աղբի ընդունման, թոփանման, մշակման ու տեղավորման հետ կապված խնդիրները դառնան խիստ վերահսկելի», - նշեց Կամո Արեյանը՝ շեշտելով, որ այս պահին իրենց առաջնային խնդիրը կրակը մարելը, ծուխը վերացնելը և նոր աղբավայրի կառուցման ծրագրին ձեռնամուխ լինելն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան