Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 22-05-2023

Պուտինը շնորհավորել է ռուս զինվորականներին Բախմուտի գրավման կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսական բանակին, ինչպես նաև «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի ներկայացուցիչներին Բախմուտի գրավման կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը շնորհավորում է «Վագների» գրոհային ջոկատներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, որոնք նրանց անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն են ցուցաբերել թևերում, Արտյոմովսկի (Բախմուտի ռուսական անվանումը-խմբ) ազատագրման գործողության ավարտի կապակցությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը գործողության ընթացքում աչքի ընկած զինվորականներին կպարգևատրի պետական պարգևներով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բախմուտի գրավումն ավարտվել է «Վագներ» գրոհային ինքնաթիռների հարձակման շնորհիվ՝ ռուսական ուժերի հարավային խմբի հրետանու և ավիացիայի աջակցությամբ։ Նշվել է, որ քաղաքի համար մարտերը տևել են 224 օր, իսկ ճակատամարտը դարձել է ամենախոշորը՝ 2014 թվականից ի վեր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, մայիսի 20-ին հայտնել էր, որ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքն ամբողջովին անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ։ Պաշտոնական Կիևը սկզբում հերքել էր տեղեկությունը, սակայն ավելի ուշ ընդունել էր, որ քաղաքն անցել է ռուսական վերահսկողության տակ։


Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին