Արտաքին 3 տարի առաջ - 15:45 20-05-2023

Մեկնարկել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արտասահմանյան քվեարկությունը

Այսօր՝ մայիսի 20-ին մեկնարկել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը արտասահմանյան երկրներում և սահմանային անցակետերում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հայտնել է, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ քվեարկության երկրորդ փուլի նպատակով աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս։ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը։

Թուրքիայի քաղաքացի Ֆեթհի Բարիսը, ով առաջիններից է մասնակցել քվեարկությանը, Ֆրանսիայից մեկնում է Թուրքիա։ «Իմ տուն գալը համընկավ քվեարկության հետ։ Ես հպարտ եմ իմ երկրով և իմ դրոշով»,- ասել է նա։

Հալիթ Թանրիվերդի անունով մեկ այլ քաղաքացի, ով մեկնում էր Ուկարինա, որոշել է քվեարկել ճանապարհին գտնվող սահմանային անցակետում։ Նա հույս է հայտնել, որ երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նույնպես հաջող կընթանա։

Արտասահմանյան երկրներում և անցակետերում կայացած քվեարկության հաշվարկը կսկսի մայիսի 28-ին ժամը 17.00-ից հետո՝ Թուրքիայում ընտրատեղամասերի փակմանը զուգահեռ։

Նշենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլի ժամանակ արտասահմանյան քվեարկության արդյունքում բավականին ուշագրավ պատկեր է արձանագրվել։ Այս քվեարկությամբ նույնպես առաջատարը Էրդողանն է՝ ձայների 57.20%-ով։ Նրան հաջորդում է Քլըըչդարօղլուն՝ 39.85%, Սինան Օղանը՝ 1.90% և Մուհարեմ Ինջեն՝ 1.06% (արտասահմանյան քվեարկության ժամանակ Ինջեն դեռևս չէր հայտնել ինքնաբացարկի մասին)։ Չնայած Էրդողանը առաջատար էր արտասահմանյան քվեարկության ընդհանուր արդյունքներով, այնուամենայնիվ վերջիններս ուշագրավ են առնվազն մի քանի երկրների առումով։




Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից