Ներքին 3 տարի առաջ - 16:38 20-05-2023

«Ազատություն Գայանեին». երթի մասնակիցները հորդորում են միանալ իրենց

Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու դեմ բողոքող քաղաքացիները կանգ առան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ կոչ և ուղերձ հնչեցնելով՝ ազատ արձակել Հակոբյանին:

Մի քանի րոպե Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակելուց հետո նրանք շարունակեցին երթը դեպի Հանրապետության հրապարակ։

Քաղաքացիները վանկարկում են «Ազատություն Գայանեին», «Նիկոլ դավաճան»: Երթի մասնակիցները նաև հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց ոչ թե հեռախոսով կամ ուղիղ երթից, այլ դուրս գալ փողոց։ Երթը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր: Նշենք նաև, որ երթի մասնակիցները հորդորել են ոստիկաններին, որպեսզի նրանք ուղեկցող շտապօգնության մեքենաներ կանչեն, որովհետև երթի մասնակիցների մեջ վատ զգացող քաղաքացիները շատ են, սակայն մինչ այս պահը մոտակայքում շտապօգնության մեքենաներ չկան։

Նշենք, որ դատարանը մեկ ամսով կալանավորել է Գայանե Հակոբյանին, որ ձերբակալվել էր Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով։ Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով։ Գայանե Հակոբյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից