Ամենակոռումպացվածները՝ Հակակոռուպցիոնի դատավոր
copy image url

Ամենակոռումպացվածները՝ Հակակոռուպցիոնի դատավոր

Ներքին 1 տարի առաջ - 11:03 19-05-2023
Oragir.News-ի տեղեկություններով՝ չնայած ԲԴԽ-ի կողմից Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Մասիս Մելքոնյանի շուրջ բարձրացված աղմուկին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրելու է նրա նշանակման որոշումը։

Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին մանրամասն պատմել են Մարջան Ավետիսյանի գործով հարուցված քրեական վարույթի մասին։

«Էս գործով չեն կարող ասել՝ տեղյակ չէինք, մանրամասն պատմել ենք, ԲԴԽ-ն նայել, ասել է՝ շատ լավ, այն է, ինչ մեզ պետք է։ Այստեղ էլ ի՞նչ բարեվարքության մասին կարող է խոսք գնալ, եթե փաստաբանն իր վստահորդի գումարներն է յուրացնում։ Պատկերացրեք՝ նա դատավոր դառալով ինչ փողային աճուրդների մեջ է լինելու»։

ԲԴԽ-ում նախկինում փորձագետ աշխատած Պողոսյանն ասաց, որ աշխատանքային գործունեության մասին շատ տվյալներ չի կարող բացահայտել, բայց առանց անուններ տալու կարող է ներկայացնել, թե ովքեր են դառնում Հակակոռուպցիոնի, ու ոչ միայն այնտեղի, դատավորներ․

«Հակակոռուպցին դատարանը դարձրել են կոռուպցիոն դատարան՝ դատելով դատավորների գույքից և իրենց հայտարարգրերից։ Օրինակ, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր էին ուզում դարձնել մի աղջնակի, ով չնայած երիտասարդ տարիքին՝ պատմում էր, որ ունի 17 գույք՝ միայն քաղաքի մի շրջանում։ Երբ իրեն հարցնում էի, թե որտեղից է, սկզբում չէր ասում, ասաց հայրն է նվիրել։ Երկար խոսելուց հետո պարզվեց, որ հայրը տոկոսով փող էր տալիս, էդպես էլ ձեռք են բերել այդ 17 գույքը։ Նա, իհարկե, չկարողացավ դառնալ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, որովհետև ես շատ վատ կարծիք էի գրել, բայց Վերաքննիչ դատարանի դատավոր է դարձել և հիմա այդ աղջնակը պետք է բռնագանձի այլ մարդկանց ապօրինի գույքը։ Ես չգիտեմ ԲԴԽ-ն ում է էշի տեղ դրել՝ մե՞զ, թե՞ իրեն։ Սա գատնիք չէ, իրենց հայտնի է։ Մեկ այլ դատավոր Կոմիտաս փողոցում՝ առաջին գծում հարսանյաց սրահ է առել 1 դրամով։

Մեկ ուրիշը, որ այսօր էլի դատավոր է աշխատում Հակակոռուպցիոնում, հողակտորներ է գնել «Վահագնի թաղամասի» մոտ՝ 1000 քառակուսի մետրը՝ 20 000 դրամով։ Դատավոր ունենք, որի մեքենաների քանակի մասին երբ հարցնում ես, ասում է Ամերիկայից եմ բերել։ Չես հասկանում՝ դատավոր է, թե մեքենայի բառիգ։ Ավելին՝ Վերաքննիչ քրեական դատարանում էլ թմրամոլ դատավոր ունենք, բազմիցս ասել եմ, որ շատ պարզ փորձաքննություն է պետք իրականացնել դա պարզելու համար։ Սա է մեր դատական համակարգը։

Քաղաքացին այլևս որևէ տեղ չունի բողոքելու, ոստիկանություն գնա, ասելու են ամեն բան ճիշտ է, գնա դատախազություն, ասելու են իդեալական է, գնա դատարան, մասիսմելքոնյաններն ու Կոմիտասում 1 դրամով 100 քմ հարսանյաց սրահ առնողները մուրճը խփելու են ու ասելու են ամեն բան նորմալ է։ Քաղաքացին մնացել է անպաշտպան»,- ասաց Պողոսյանը։