Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:51 26-07-2021

Մանվել Փարամազյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը:

Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել:

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետի պաշտպանությունը դատարանում ներկայացնում են պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։

«Անհասկանալի է՝ ինչպես է մեր բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին։ Մենք բարձրացրինք այս հարցը, նա ասաց, թե նախագահն է մակագրել, որևէ պատճառաբանություն չներկայացրեց։ Մենք համոզվում ենք նրանում, որ մամուլում շրջանառվող լուրերը ճիշտ են, թե ԱԱԾ-ի կողմից առգրավվել են համակարգիչները, որոնցով մակագրություն պետք է արվեր, և ըստ այդմ մակագրությունը վերաքննիչի նախագահն է արել։ Սա փաստացի օրենքի խախտում է», - ասաց Սահակյանը։

Նրա կարծիքով՝ դատավոր Արմեն Դանիելյանը իշխանության պատվերներ է կատարում։ «Բոլորն էլ գիտեն, որ վատագույն դատավորն է Դանիելյանը, որ իշխանության ցանկացած պատվեր կատարում է։ Եթե ինքնաբացարկի միջնորդությունը չընդունվի, մենք էլ չենք մասնակցելու մյուս նիստերին», - ասաց Սահակյանը։

Պաշտպանը նշեց, որ մեկ ժամվա ընթացքում դատավորը որոշում կկայացնի իրենց միջնորդության վերաբերյալ:

Սահակյանը հավելեց, որ Փարամազյանը չի մասնակցում այսօրվա դատական նիստին, քանի որ չի վստահում դատավորին: «Փարամազյանն ուզում էր ներկա լինել, բայց քանի որ իմացավ՝ այս դատավորն է, նա որոշեց, որ չի ուզում մասնակցել», - ասաց Սահակյանը։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին