Ներքին 3 տարի առաջ - 12:58 18-05-2023

Շատ կարևոր է ասել, որ մենք բոլորս պատրաստ ենք գնալ մինչև վերջ. Ռուբեն Վարդանյան

Շատ կարեւոր է ասել, որ մենք բոլորս պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ, որովհետեւ այլ ճանապարհ չկա։ Կարեւոր է հայտարարել, որ մենք պատրաստ ենք վերցնել պատասխանատվությունը եւ միավորվել գաղափարի շուրջ, եւ պատրաստ ենք հանուն գաղափարի ներդնել մեր հնարավորությունները։ Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսում ասել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի համակարգող, Արցախի նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանը։

«Արցախի ապագան մեր ձեռքերում է, այլ ոչ թե ինչ-որ մեկի, հենց մենք ենք որոշում մեր ապագան։ Այս գաղափարի շուրջ միավորվել են տարբեր մարդիկ տարբեր ճամբարներից։ Սա շատ կարեւոր օրինակ է, որ մարդիկ կարող են միավորվել գաղափարի շուրջ, այլ ոչ թե մարդու։ Մարդիկ միավորվել են եւ գիտակցել սուր իրավիճակը, որի առջեւ մենք հայտնվել ենք։

Մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար։ Մենք կարողացանք, միմյանց աչքերին նայելով, խոսել անցյալի եւ գաղափարի մասին։ Առաց գաղափարի գործողությունները վտանգավոր են։ Մենք կարողացանք մի կողմ դնել անձնական եւ կուսակցական շահերը եւ փորձել լսել մեկս մյուսին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը լինի անվտանգ, երջանիկ, հայկական, ազատ»,- նշել է նա։

Վարդանյանը վստահություն է հայտնել, որ այս շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ ամբողջ աշխարհում։

«Արցախի ապագան, նրա անկախ եւ հայկական լինելու խնդիրը ողջ հայության խնդիրն է»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
16:08 Նա միակն է. 2-րդ անգամ ամուսնացած Ալեքսանդր Բաբասյանը նոր կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել