Ուղիղ եթեր
Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան
copy image url

Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան

Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 13:55 02-09-2024
«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ակումբի՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ (նախկին խմբային փուլ) դուրս գալուն։

«Մեր վերջին խաղն իսկական ճակատամարտ էր:

Մենք կռվում էինք, փորձում էինք, բայց չէր ստացվում, հաջողությունը մեր կողմ չէր թեքվում։ Բայց մենք որևէ պահի չհուսահատվեցինք, չնահանջեցինք։ Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին։ Ինչպես բոլոր նախորդ փուլերում էի ընդգծում, կարևորը մինչև վերջ կռիվն էր, մինչև վերջին վայրկյանը, և հենց այդ մինչև վերջ կռվելու կամքն էր, որ մեզ դուրս բերեց բարդ իրավիճակից ու գրեց հայկական ֆուտբոլի պատմության նոր էջը՝ ապացուցելով, որ ամեն ինչ հնարավոր է, երբ խաղում ենք սրտով և հավատով։

Եվ այսօր, մենք խաղալու ենք «Չելսիի» նման հեղինակավոր ակումբի հետ. մարտահրավերներն անգամներով ավելին են, բայց այդչափ մեծ է նաև մեր հավատը, ցանկությունը, ներդրած ռեսուրսներն ու ջանքերը։ Մենք շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը՝ բարձր պահելու մեր երկրի դրոշը և անունը։ Մենք անում ենք առավելագույնը, որ ֆուտբոլը տոն դառնա Հայաստանում, որ մեր երեխաները ոգեշնչվեն ու հավատան ֆուտբոլային մեծ երազանքին։

Առա՛ջ, Նոա, առա՛ջ»,-գրել է ակումբի նախագահը։

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։

Ամենից շատ դիտված

18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից
23:02 Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի
19:08 Գասպարյան Դիանը 2 օրվա քաղաքապետ էր, ստորագրեց, հողս տվեց հարևանիս․ ինքը թիկունք ունի, ես չունեմ
17:50 Սամվել Կարապետյանն ասել է մի նախադասություն, որը ցանկացած հայ կասեր՝ եկեղեցու կողքին ենք․ Վանեցյան
23:40 Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին
17:47 Հետո ծնկաչոք չգաք, ներում չի լինի, ՀԷՑ-ը շատ արագ պետական է դառնալու. Փաշինյանը սպառնում է
22:08 Ինքը թեմա չի ինձ համար, չկա, ոչ միայն չարիք, այլև չիք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին