Ուղիղ եթեր
Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»․ թանգարանը՝ Սուպեր Սաքոյին
copy image url

Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»․ թանգարանը՝ Սուպեր Սաքոյին

Ներքին 2 տարի առաջ - 09:27 18-05-2023
Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան - ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի թանգարան - ինստիտուտը՝ անդրադառնալով Հանրային հեռուստընկերության եթերում ռեպեր Սուպեր Սաքոյի հայտարարությանը։

«Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։
Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։

Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս առիթով նախաձեռնում է հայ երաժշտությանն ու Կոմիտասին նվիրված դասախոսությունների, հանրամատչելի զրույցների, կլոր սեղան քննարկումների շարք։ Այդ շարքի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերը, ժ․ 16:00: Հյուրընկալելու ենք արվեստագիտության թեկնածու երաժշտագետ Մարիաննա Տիգրանյանին, որը կզրուցի հայ ծիսական երաժշտության, երաժշտաբանաստեղծական արվեստի մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
12:21 «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել 
12:43 Ձեր ներառականությունը բլեֆ է․ աուտիզմ ունեցող Դավիթը «Վերջին զանգ»-ին չմասնակցեց
16:00 Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին
23:34 Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան
13:07 Բանկը անկողնուն գամված 96-ամյա կնոջից պահանջել է ներկայանալ մասնաճյուղ՝ թոշակը վճարելու համար
19:11 ՔԿ-ից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար
12:09 Իմ համար դու միշտ իմ պուճուր Նանուլն ես. այսօր Նանուլի Վերջին զանգն է 
14:00 Նոր Հայաստան, նոր օլիգարխ․ ինչպես են Արգելում հիշում գործարար Նարեկ Նալբանդյանին  
20:24 Ալիևը բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Հովասափյան