Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:27 17-05-2023

Հիմնավոր կասկած ունեմ, որ իշխանությունը կապ ունի այդ թմրանյութերի ներմուծման հետ

Իհարկե, ես չեմ հիշում դեպք, երբ նման մեծ խմբաքանակով թմրանյութ փորձ արվի ներմուծել Հայաստան, չեմ հիշում, որովհետև նման բան չի եղել։ Այս ստահակների դեպքում ամեն բան հնարավոր է, հատկապես որ հենց իրենք են թմրամոլ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն՝ անդրադառնալով Իտալիայի ֆինանսների նախարարության և մաքսատան աշխատակիցների Կալաբրիայի շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրաված ավելի քան 2,7 տոննա կոկաինին, որի արժեքը իրավապահների տվյալներով՝ սև շուկայում կազմում է մոտ 800 միլիոն եվրո։

«Հիմնավոր կասկած ունեմ, որ իշխանություններն առնչություն ունեն այդ քանակի թմրանյութերի ներմուծման հետ։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ հավանաբար այդ ամբողջ խմբաքանակը Հայաստանի համար ներմուծված չի եղել։ Կարծում եմ՝ այստեղից դրա մի մասն արտահանվելու էր Ռուսաստան, Վրաստան։ Այդուհանդերձ, դրա զգալի մաս կմնար Հայաստանում։

Սա մեր միջազգային իմիջի վրա շատ վատ է անդրադառնալու, ընդ որում՝ տարբերություն չկա երկիրը ներկրվում է թմրանյութ, թե երկիրը տրանզիտ է հանդիսանում թմրանյութի փոխանցման համար։ Սա նույն կերպ շատ վատ կանդրադառնա մեր միջազգային իմիջի վրա»։

Նա նաև վստահություն հայտնեց, որ այդ խմբաքանակը ներկրողներն անպատիժ են մնալու։ «Որովհետև իրենք են։ Իրենք իրենց հո չեն բռնելու։ Իրենք դա չեն էլ թաքցնում, էդ պլաստինկա ֆռացնող կար, որ հիմա պատգամավոր է, ինչ է, որ հայտարարում է, թե որևէ խնջույք առանց թմրանյութերի չի անցնում։

Եթե նման այլանդակների օժտում ես իշխանական լծակներով, ապա նա նախ պետք է առաջ տանի իր այլանդակությունները, ուրիշ բան հո չի անելու կամ իմ, քո, երկրի ժողովրդի մասին հո չի մտածելու»։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
17:57 Արամ Մելիքյանի կոչը՝ ընտրությունների արդյունքների ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի