Արտաքին 1 տարի առաջ - 10:12 15-09-2024

Ուկրաինան ունի հիմնավոր պատճառներ Ռուսաստանի դեմ ավելի խորը հարձակումների համար. ՆԱՏՕ-ի պաշտոնյա

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահն ասել է, որ թույլ տալ Ուկրաինային հարվածել Ռուսաստանին արևմտյան հեռահար հրթիռներով «քաղաքական բանավեճ է», բայց ռազմական տեսանկյունից դա կլինի Կիևի օրինական իրավունքների սահմաններում: Փոխանցում է Azatutyun-ը։

Նիդեռլանդների ռազմածովային ուժերի ծովակալ Ռոբ Բաուերը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ սահմանափակումների վերացումը այն հարցը չէ, որը քննարկում է ՆԱՏՕ-ն, սակայն իր՝ որպես ռազմական առաջնորդի կարծիքով՝ պատասխանը «այո» է։

«ՄԱԿ-ի կանոնադրության և զինված հակամարտությունների մասին օրենքի համաձայն՝ եթե որևէ պետության կողմից հարձակման ենթարկվեք, ապա ձեզ թույլատրվում է պաշտպանվել», - ասել է Բաուերը, - «Այս պաշտպանությունը կանգ չի առնում ձեր սահմանների վրա։ Ձեզ թույլատրվում է իրականում հարձակվել թշնամու վրա իր սեփական տարածքում»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ քննարկելու, թե արդյոք պետք է հաստատի Կիևի խնդրանքը՝ Ռուսաստանի թիրախների դեմ հեռահար հրթիռներ օգտագործելու վերաբերյալ:

Շաբաթվա սկզբին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտեց, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից