Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 17-05-2023

Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ` 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ կաշառք տալու ու վերցնելու համար։ Ըստ նախաքննության՝ 2021 թ. փետրվարից մինչեւ հունիսը ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար դասախոսները պահանջել եւ ուսանողներից ստացել են մինչեւ 100 հազար դրամի չափով կաշառք: Մեղադրյալները մեղքը չեն ընդունում, ըստ փաստաբանի` նրանցից նախաքննական մարմինը ճնշումների միջոցով փորձում է ցուցմունքներ կորզել:

Ուսանողներից մեկը մեզ ասաց. «Գործ են հարուցել ինչ-որ մեկի ձայնագրությունների հիման վրա, որից չի էլ հասկացվում, թե ով ում ինչ է ասում։ Նույնիսկ կոնկրետ գումարի անուն չեն տալիս, ու հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ էսքան մարդու քաշել են մի պատմության մեջ: Չնայած որ չափահաս ենք, մեր ծնողներին են տանում-բերում, թե գումարը դուք եք տվել․․․․»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը