Մի օր նստելու եք մեղադրյալի աթոռին՝ ԵՄ որոշումները չկատարելու համար. Դեմիրթաշը՝ Էրդողանին
copy image url

Մի օր նստելու եք մեղադրյալի աթոռին՝ ԵՄ որոշումները չկատարելու համար. Դեմիրթաշը՝ Էրդողանին

Արտաքին 3 տարի առաջ - 18:34 09-12-2021

Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Քանի դեռ Թուրքիայում չի ստեղծվել անկախ արդարադատություն, Եվրադատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վճիռները հեշտությամբ կյանքի չեն կոչվի։ Սակայն մի օր միանշանակ իրականացվելու են, և երբ գա օրը, այդ որոշումները չկատարողները նստելու են մեղադրյալի աթոռին»,- ասել է Դեմիրթաշը լրագրող Դենիզ Գեզի հետ զրույցում։