Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:27 15-05-2023

Երեկ 120.000 հայ հերթական անգամ անիծեց Նիկոլ Փաշինյանին

Արդեն բավական երկար ժամանակ է՝ հիվանդները չեն կարողանում տեղափոխվել, միայն այս վերջերս ծանր հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով Արցախում գտնվող հիվանդների մասին, ում Երևան տեղափոխումը շատ դժվարացել է։

Գալստյանը հավելեց նաև, որ Կարմիր խաչը եթե նախկինում այդ գործողությունն անում էր, հիմա դադարեցրել է, թե պատճառը որն է՝ դեռ պարզ չէ։

Գալստյանը նշեց, որ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո արցախցիները այդ փաստաթղթի գլխավոր շահառուն են, բայց լիիրավ կողմ չեն հանդիսանում։ «Լիիրավ կողմ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսանք այս հանդիպման ընթացքում բառ անգամ չխոսեց Արցախի ապաշրջափակումից և սա տեղիք է տալիս մտածելու, որ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և պայմանավորվածությունների հետևանքով է այս ամենը տեղի ունենում, այսինքն՝ փորձում են Փաշինյանի ստորագրությունը լեգիտիմացնել և արցախցիների կամքը այս ճանապարհով կոտրել, որպեսզի համակերպվենք Ադրբեջանի պահանջների հետ, բայց Նիկոլ Փաշինյանին դա չի հաջողվի»։

Հարցին, թե ինչ արձագանք եղավ Արցախից երեկ տղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը՝ Գալստյանը պատասխանեց. «120.000 հայ հերթական անգամ անիծեց Նիկոլ Փաշինյանին»։

Հարցրինք Գալստյանից, իսկ որն է լինելու ստեղծված իրավիճակից ելքը, Գալստյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակում տեսնում ենք, որ պարտված իշխանությունները չեն կարողանում հայկական շահը առաջ տանել և պահանջատեր լինել որևէ հարցում։

Պետք է բանակցողը փոխվի։ Բանակցողի փոփոխության դեպքում միայն հնարավորություն կլինի ստեղծված ճգնաժամից հանգուցալուծման»,- եզրափակեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»