Սպորտ 3 տարի առաջ - 13:43 15-05-2023

ՀՖՖ-ն 2 տարի ոչինչ չի արել․ «Միկա» մարզադաշտը նոր համակարգող ունի

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ հայտնի դարձավ «Միկա» ֆուտբոլային ակումբի վերադարձի մասին։

Նորակազմ ակումբը մասնակցում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։ Ակումբը, ինչպես նախկինում, տնային հանդիպումներն անցկացնում է «Միկա» մարզահամալիրում, որը պատկանում է ԿԳՄՍ-ին։

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության հիմնումը հրատապ է և անհրաժեշտ, քանի որ այն հնարավորություն կընձեռի մշակելու և կազմակերպելու մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, ինչպես նաև իրականացնելու «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» և «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։

Իրադարձությունների շղթան պարզապես տարօրինակ է։ Հարկ է հիշեցնել, որ 2021 թվականի հունիսին Կառավարությունը որոշում էր կայացրել մարզահամալիրը հատկացնել ՀՖՖ-ին։ Փաստորեն, մոտ 2 տարվա ընթացքում ՀՖՖ-ի անգործությունը Կառավարությանը ստիպել է փոխել որոշումը։ Այս ընթացքում միակ լուսավոր կետը «Միկա» ՖԱ-ի վերաբացումն էր, որը, սակայն, հաջող ելույթներ չի ունենում և Առաջին խմբի առաջնության ավարտից 5 տուր առաջ 9-րդ հորիզոնականում է (12 թիմերի պայքարում)։

Մարզահամալիրի վեկտորի փոփոխությունը կարող է հանգեցնել «Միկա» ՖԱ-ի լուծարմանը, քանի որ ԿԳՄՍ-ն հայտնել է անվան փոփոխության մասին, որը վերանվանվելու է «Երևան» ՓԲԸ։

Հայտարարության մեջ գրված է․ ««Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը գործելու է «Միկա» մարզահամալիրի տարածքում՝ իր առկա գույքով (մարզադաշտ և կից սպորտային համալիրը՝ 2 մարզադահլիճով, վարչական մասով), և կօգտագործվի սպորտի խթանմանն ու զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես՝ կկազմակերպվեն վերոնշյալ թիրախային խմբերի մարզումները, կիրականացվեն տարբեր մարզական միջոցառումներ ու հավաքներ, ինչը կնպաստի ինչպես գոյություն ունեցող գույքի պահպանմանը, այնպես էլ հետագայում նոր ներդրումներ կատարելուն և հնարավոր բարերարներ ներգրավելուն»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ