Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 14-05-2023

Էրդողանը վերադարձել է Անկարա՝ վերահսկելու ձայների հաշվարկի գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլից վերադարձել է Անկարա, որտեղ կշարունակի վերահսկել ընտրություններն ու ձայների հաշվարկը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Էրդողանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։ Այնտեղից վերջինս շարժվել է դեպի Բեշթեփի նախագահական նստավայր։

Էրդողանն այսօր առավոտյան քվեարկել է Ստամբուլի Սաֆեթ Չեբի ավագ դպրոցի տարածքում տեղակայված ընտրատեղամասում, որտեղ ավանդաբար մասնակցում է ընտրություններին։ Դրանից հետո Թուրքիայում կիրակի օրը նշվող Մայրերի տոնի կապակցությամբ նա զրուցել է բնակչության հետ և փոքր թղթադրամներ բաժանել երեխաներին։

Սովորաբար, ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո՝ կեսգիշերին մոտ, Էրդողանը ելույթ է ունենում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի պատշգամբում։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից