Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:42 13-05-2023

Դեռ չգիտենք, թե ինչից է վիրավորվել Ավինյանը․ հանգիստ սպասում ենք․ Սաթիկ Սեյրանյան

Լրագրողական 10 կազմակերպություններ համատեղ հայտարարություն էին տարածել՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով հայցի ապահովում կիրառելու դատարանի որոշման կապակցությամբ։ Հայտարարությանը չէր միացել «Ժուռնալիստների միությունը»։

Միության նախագահ, նաև «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հասկանալի պատճառներով դեռ միությունը հայտարություն չի արել։

«Իմ ղեկավարած լրատվամիջոցին է վերաբերում հարցը, բացի այդ՝ հայցը դեռ չենք ստացել։ Հայցը կստանանք, այնուհետև ասուլիս կհրավիրենք ու կանդրադառնանք։ Առայժմ առանձին մեդիաներ են անդրադառնում դրան։ Ինքս չեմ շտապել հայտարարությամբ հանդես գալ։ Իհարկե, աննախադեպ դեպք է։ Մենք փաստաբանների հետ աշխատում ենք։ Քանի որ հայցը չենք ստացել, չգիտենք, թե ինչից է վիրավորվել Ավինյանը։ Կվերցնենք, փաստաբանների հայտարարություններ էլ կլինեն, այլ նյութեր էլ կլինեն, մենք դեռ հանգիստ սպասում ենք»։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին մասնավորապես ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։

Մայիսի 2-ին դատարանը վարույթ է ընդունել դատական գործն ու բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ 9-ական միլիոն դրամի չափով կալանք դնել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ Ըստ պատախանողների՝ այդ որոշումը կայացնելուց առաջ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ իրենք չեն տեղեկացվել միջնորդության մասին և հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց առարկությունները:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ