Մամուլ 3 տարի առաջ - 08:19 13-05-2023

Նիկոլ Փաշինյանը կգա ԱԺ. քննարկումները սկսվում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու:
Սրանով պայմանավորված՝ հայրենի գործադիրում եւ օրենսդիրում խառն են այս օրերին:
Նախարարները շտկումներ են անում իրենց աշխատանքներում, որպեսզի թերացումներ չլինեն, վարչապետին ցույց տան, որ մեծ աշխատանք են տարել:

ՔՊ-ականներն էլ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի խորհրդարան գալը հարթ անցնի, առանց միջադեպերի, անցանկալի հարցեր չհնչեն ընդդիմադիրների կողմից:

Բյուջեի կատարողականը ներկայացվելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. վարչապետը ներկայացնելու է կառավարության բյուջեի կատարողականը, իսկ մյուս նախարարները՝ իրենց ոլորտների, որից հետո վարչապետը եւ նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում