Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:11 08-05-2023

«Սև Այգի». Արցախին նվիրված բացօթյա ցուցահանդես Փարիզի սրտում

Ս․թ․ ապրիլի 5-ից մայիսի 8-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ներկայացվեց ֆրանսիահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև Այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ցուցահանդեսի ընթացքում բազմահազար փարիզաբնակների և զբոսաշրջիկների ուշադրությանը ներկայացվեց հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում նաև՝ հետպատերազմյան շրջանում, Հայաստանում և Արցախում արված լուսանկարների շարքը։ Իր գործերում հեղինակն ընդգծել էր արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար։

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչայի, Անուշ Թորանյանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության և ֆրանսահայ տարբեր գործիչների մասնակցությամբ։

Հեղինակն այցելուներին ներկայացրեց Արցախին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակը և յուրաքանչյուր լուսանկարում արտացոլված մարդկային պատմությունը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս