copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:23 06-05-2023

Նոր Կեսարիա գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 12:14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս. Ս.) և «Volkswagen» (վարորդ՝ Ն. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են «Արմավիր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։