Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:12 09-10-2022

Ոսկեվազ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։