Ներքին 3 տարի առաջ - 17:18 05-05-2023

Եռաբլուրում բռնության ենթարկված Գոհար Դավթյանի որդու ԴՆԹ-ում համընկնում կա

2020 թվականի 44-օրյա պատերամից շուրջ 3 տարի անց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին կհանձնեն կամավոր ռազմի դաշտ մեկնած Արայիկ Բաղդասարյանի մասունքը։

Գերմանիայում իրականացված ԴՆԹ փորձաքննությամբ է հաստատվել, որ մասունքը Արայիկինն է։ Մինչ ԴՆԹ-ի համընկումը Արայիկն անհետ կորած էր համարվում։

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա մասնակցել էր նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին։

Արայիկը 2020 թվականին պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, կամավոր մեկնել էր Արցախ։ Կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։

Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարղությունը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հհուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Նշենք, որ Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, շուրջ 3 տարի պայքարում է ՀՀ իշխանությունների դեմ։ Նա 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միացել էր զոհված զինծառայողների ծնողներին, որպեսզի թույլ չտային Փաշինյանն ու նրա թիմակիցները մուտք գործեին սրբավայր, սակայն 4 ոստիկան բռնելով զոհվածի մոր ձեռքերից և ոտքերից հեռացրել էին տարածքից։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։

Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան