Ներքին 3 տարի առաջ - 20:30 04-05-2023

Ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզի սահմանային անցակետեր

Ոստիկանության պետ - ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը մայիսի 3-ին այցելել են Սյունիքի մարզ: Կապանում նրանք ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Արամ Հովհաննիսյանն ու Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ոստիկանների ծառայությանն ու ծանոթացել կենցաղային պայմաններին։

Այցի ընթացքում տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի