Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:24 27-10-2022

Ադրբեջանի փոխվարչապետը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի հետ սահմանային անցակետեր բացելու առաջարկը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը Բաքուն դիտարկում է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Մուսթաֆաևը հայտնել է, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն այդ անցակետերից դուրս եկող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների պատճառով, տարվա մեծ մասում պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար, որն ապաշրջափակման նպատակներից մեկն է։ Նա նաև նշել է, որ որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ, իսկ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություններ չեն եղել։

«Հետևաբար, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը չի ցանկանում ներկայացնել նույն մոնիթորինգի առաջարկած մայրուղու օպտիմալ երթուղին»,- ասել է փոխվարչապետը։

Մուսթաֆաևն ընդգծել է նաև, որ կարևոր են նաև միջազգային տարանցիկ երթևեկության անցման եղանակների ներդաշնակեցումը և ներքին տրանսպորտի պարզեցված ռեժիմները՝ հավասարության հիմունքներով։ «Այսպիսով, հայկական կողմի թեմայի և իմիտացիայի շուրջ շահարկումները խեղաթյուրում են 20-ամսյա բանակցային գործընթացի էությունը, հանգեցնում դրա ձգձգման և, ի վերջո, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելուն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի