Ներքին 3 տարի առաջ - 18:24 04-05-2023

Պատգամավորն ուզում է սրով կորցրածը գրով հետ բերել

«Այս պահին ավելացրել ենք նոր սեղան, գրիչներ, քանի որ մարդկանց հոսքը չի դադարում․ թե՛ Հայաստանի բնակիչները, թե՛ Արցախից եկածները միանում են մեր ստորագրահավաքին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Իմ նպատակը ոչ թե այն է, որ հանրային դեմքեր միանան, և մենք արձանագրենք, թե ովքեր միացան, այլ ուղղակի հասարակության մեջ եղած տրամադրությունները փոխանցենք թղթին։ Եվ այն մտայնությունը, թե Հայաստանում Արցախի ճակատագրով հետաքրքրվողները քիչ են կամ չկան, փոխել, քանի որ իրականում Արցախի մասին մտահոգ մարդիկ շատ են, և շատ են նաև այն մարդիկ, ովքեր հիմա մոտենում են, ստորագրում են։ Մեր պահանջը՝ ո՛չ Արցախի էթնիկ զտմանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և ստորագրահավաք Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի հեռացման պահանջով։ Այս պահանջները միանշանակ ընկալելի են Հայաստանի քաղաքացիների շրջանում»,-ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով՝ երբ ստորագրելու առաջարկով մոտենում են քաղաքացիներին, նրանք սիրով ընդունում են առաջարկն ու ստորագրում․ «Գրեթե չենք հանդիպում մարդկանց, ում առաջարկենք, որ ստորագրեն, և նրանք հրաժարվեն։ Հակառակը՝ մարդիկ գալիս են, համբերատար հերթ կանգնում, որպեսզի ստորագրեն, պարտքը տան և արձանագրեն, որ իրենք անհաշտ են այսօրվա իրավիճակի հետ։ Եվ ես այսպիսով ուզում եմ ցույց տալ, որ այն հանրային տրամադրությունները, որոնք առկա են ,պետք է նաև կապիտալիզացնենք, և կապիտալիզացիան տեղի է ունենում Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից