Մամուլը, եթե ազատ լիներ, որոշ հեռուստաալիքներ չէին փակվի. հարցում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:23 03-05-2023
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օրը:

Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ Հայաստանում որքանո՞վ է մամուլն ազատ։

Մանրամասն՝ տեսանյութում։