Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:16 01-05-2023

Հետաձգված չվերթեր չունենք․ Արամ Անանյանը՝ Flyone Armenia-ի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու մասին

Մենք հետաձգված չվերթեր չունենք, ավիաընկերությունը հնարավորություն է ստեղծելու, որ իր ուղևորների ճամփորդական պլանները որևէ կերպ չտուժեն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն՝ անդրադառնալով ավիաընկերության համար Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուն։

Համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի չվերթերի ցուցատախտակի՝ ավիաընկերության դեպի Լիոն իրականացվելիք չվերթը կայացել է։

Հարցին, թե ինչպես է հնարավոր եղել իրականացնել չվերթը, արդյո՞ք Թուրքիայի օդային տարածքով է չվերթը տեղի ունեցել՝ Անանյանը պարզաբանեց, որ օգտագործել են գործընկեր-ավիաընկերույթունների գործիքակազմը։

Նա նաև հայտնեց, որ Flyone Armenia-ն այսօր չվերթ ունի դեպի Ստամբուլ։

«Այս պահին դրությամբ՝ դեպի Ստամբուլ չվերթը չեղարկված չէ»։

Հիշեցնենք՝ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն, առանց նախօրոք տեղեկացնելու, չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևում։

Հիշեցնենք նաև, որ 2022 թ-ի հունիսին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չէին տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի հետևանքով ավիաընկերությունը մի շարք ուղղություններով չվերթերը հետաձգել էր։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան