Ներքին 3 տարի առաջ - 16:57 10-07-2023

FlyOne-ը թռիչքներ է իրականացրել ուրիշի անվամբ. Արամ Անանյանը հերքում է

Օրեր առաջ՝ Քիշնև-Երևան թռիչքը իրականացնելիս, FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել էր բախում թռչունի հետ։ Օդանավի վայրէջքից հետո կատարված տեխնիկական զննման արդյունքում պարզ էր դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում էր Երևան-Միլան չվերթը։

Այս ամեն ինչի ֆոնին վերջին շրջանում շատ ուղևորներ դժգոհում են՝ FlyOne Armenia ընկերությունը թռիչք է իրականացնում տարբեր ընկերությունների անվան տակ, քանի որ իրենց հանդեպ վստահություն չկա։



Oragir.News-ի հետ զրույցում FlyՕne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի մոտ զարմանք առաջացրեց այն, որ ընկերությունը կարող է թռիչքներ իրականացնել այլ ընկերությունների անվան ներքո։ «Մենք շարունակում ենք թռիչքների իրականացումը, օրեր առաջ օդանավերից մեկը բախում էր ունեցել, կար որոշակի շեղում, ցավոք սրտի, մեր նախանշած ամառային ցուցակից և հիմա մեր ընկերությունն անում է ամեն ինչ, որ շատ արագ վերադառնա բնականոն չվացուցակի ռեժիմին»,- ասաց Անանյանը։

Հարցին, թե ուղևորները ինչպե՞ս են վերաբերվում այդ շեղումներին, դժգոհություններ չկա՞ն՝ Անանյանն ասաց. «Այդ շեղումներին ամենաբացասաբարը վերաբերվում է ավիաընկերությունը, որովհետև մեր շահերից է բխում, որպեսզի օր առաջ մենք վերադառնանք բնականոն թռիչքային ժամանակացույցի»։

Հարցին, թե նման դեպքերը պատճառ չեն լինում վստահության կորստի, ուղևորները շարունակելու են օգտվել ավիաընկերությունից՝ պատասխանեց. «Ավիաընկերությունը պարբերաբար ուղևորներին տեղեկացնում է բոլոր փոփոխությունների մասին, մենք գործում ենք ներպետական և միջազգային օրենսդրությանը համաձայն և անում ենք հնարավորը և միշտ անելու ենք, որպեսզի մեր ուղևորները արագ, անվտանգ հասնեն իրենց ճամփորդական նպատակակետերին և լինեն բավարարված ավիաընկերության ծառայությունների որակից։

Նման երևույթները հատուկ են բոլոր ավիաընկերություններին՝ անկախ աշխարհագրությունից, անկախ օդանավերի նավատորմերի չափերից և անկախ բազմաթիվ այլ հանգամանքներից»,-ասաց Անանյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից