Ներքին Խոսք 3 տարի առաջ - 23:26 29-04-2023

ՔՊ-ն աշխարհին նայում է որովայնի աչքերով

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ տոն Հայաստանի Հանրապետությունում, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ վերջինիս նախաձեռնությամբ՝ իր գլխավորած հեղափոխությունը փառաբանելու համար։ Նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում էր քաղաքացու օրը։ Oragir.News-ը զրուցել է Շուշիում անմահացած Վաչագան Մանուկյանի հոր՝ քայլող դասական պոետ Խաչիկ Մանուկյանի հետ։

- Պարոն Մանուկյան, հայրենիքին նվիրեցիք ամենաթանկը՝ Ձեր որդուն, ով տաղանդավոր արձակագիր էր, հրապարակախոս և հայրենատեր։ Վաչագանը քաղաքացու օրվա հետ կապված երբևէ խոսե՞լ է, և եթե խոսեր, ի՞նչ կասեր նաև իր հերոսացած ընկերների անունից։

- Հարգելի՛ Լուսին Ղազարյան, վստահ եմ՝ Վաչագանին ճանաչելով, Դուք էլ գիտեք, որ նա կեղծ արժեքների կրողը չէր: Այս հորինովի տոնն իր և իր ընկերների համար չձևավորված անիմաստություն էր, ինչպես և այն ամենն, ինչը ձևական բնույթ է կրում:

- Խորոված, լավաշ, միջոցառումներ, շաբաթօրյակներ, և այս ամենը այն դեպքում, երբ Արցախում մարդիկ նորմալ բանաջարեղեն ուտելու կարիք ունեն։

- Իրական, հաղթական տոները մեզանից խլած, մարդկանց մոլորեցնելով, իշխանական աթոռները զավթած՝ այս ստախոս գոյանքները փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ, որ ընդամենը խլել և շարունակում են խլել հայ երիտասարդների կյանքը, որ շարունակում են մեր թշնամի, իրենց բարեկամ ալիևին հանձնել հայ զինվորի կյանքի գնով պահված Հայրենիքի հատվածները, և ողջ դավաճանախմբով փոշիացնում են պետական խնայված միջոցները՝ անձնական բարեկեցության համար:

Սրանք Հայոց Քաջերի նման անանձնական սիրո ասպետները չեն, սրանք մորթապաշտների այն ոհմակն են, որն աշխարհին նայում է որովայնի աչքերով:

- Ի վերջո, քաղաքացին ի՞նչ դեր ունի մեր պետության մեջ:

- Քաղաքական խայտառակ պարտություն կրած այս ոհմակի համար քաղաքացին զոհ է, որի արժեքն իրենց բերանով միմիայն թվերով է չափվում՝ «պլյուս-մինուս հիսուն»: Մարդկանց մասին այսպես խոսել կարող է միայն սատանան:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ