ՄԻՊ-ին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը
copy image url

ՄԻՊ-ին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը

Ներքին 1 տարի առաջ - 12:25 29-04-2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, ապրիլի 28-ին անցկացվել է խորհրդակցություն։

Մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները։

Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի, և մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել ռազմավարական առաջնահերթ ուղղությունները։