Ուղիղ եթեր
Իմ բերանը փակելու համար օգտագործում են «կեղտոտ» անցյալով դատավորներին
copy image url

Իմ բերանը փակելու համար օգտագործում են «կեղտոտ» անցյալով դատավորներին

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:44 28-04-2023
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գ.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեին պատասխան՝ իր քայլերն արդեն արել է և այդ քայլերն իրենց պտուղն արդեն տվել են։

«Այստեղ աբսուրդի աստիճանն այն է, որ քրեական գործ են հարուցում ընդամենը մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, այսինքն՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանի, ով աշխատում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում և ինձ մի հատ չեն հրավիրում ցուցմունք տալու»,- ասաց Համբարյանը և ասաց, որ նրանք դա հիմնավորել են նրանով, որ ինքը իբր հրաժարվել է ցուցմունք տալ։

«Այդպիսի բան չի եղել, երբ ինձ տեղյակ են պահել, որ ես մեղադրյալի կարգավիճակ ունեմ, ես ասել եմ, որ ինձ ողջամիտ ժամկետ տրամադրեք, որպեսզի ես փաստաբան ունենամ և փաստաբանի հետ գամ ցուցմունք տալու, որովհետև ես որքան հասկանում եմ՝ բացահայտ քաղաքական պատվեր է և, այս իշխանությունները այլ ձևաչափ չունենալով՝ իմ բերանը փակելու, օգտագործում են «կեղտոտ» անցյալ ունեցող դատավորների, որպեսզի իմ բերանը փակեն»,- ասաց Համբարյանը։

Համբարյանը նշեց, որ հանդիպում է ունեցել մարզի դատախազ Չիչոյանի և այս գործով դատախազ Արեգ Խաչատրյանի հետ և նրանք խոստում են տվել, որ շտապողականություն չեն ցուցաբերելու և ամեն ինչ իր հունով է գնալու։

«Ընդամենը հինգ օր անց ինձ քննչականից արդեն տեղեկացնում են, որ իմ գործի քննությունն արդեն ավարտվել է և ուղարկվում է վերահսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասաց Համբարյանը և հավելեց, որ ամսի 26-ին բողոք է գրել առ այն, որ իր իրավունքները կոպտորեն խախտվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի, նրա տեղակալի և գործով քննիչի կողմից։

«Ես դիմել եմ դատախազին, որ վերացնի այս անօրինականությունը և որքանով որ տեղյակ եմ՝ վերացվել է, ինձ տրամադրվել է 15-օրյա ժամկետ՝ փաստաբանի հետ քննչական կոմիտե ներկայանալու համար»,- ասաց Համբարյանը և հավելեց, որ չի կարողանում հասկանալ, թե որն է պատճառը, որ քննչական կոմիտեն նման շտապողականություն է ցուցաբերում։

Համբարյանը նշեց, որ շատ զարմացած է մարզային իրավապահների վարքագծի վրա։ «Վերջիններս այս իշանություններին ծառայելու համար՝ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»,- ասաց քաղաքագետը։

«Շիրակի մարզի ոստիկանության, քննչականի և դատախազության աշխատակիցների վարքագիծը ուղղակիորեն ցույց է տալիս, որ այս մարդիկ պատրաստ են Երևանի ամեն մի սուլոցի դիմաց կանգնել և ծառայել իշխանությունների պատվերներին»,- ասաց Համբարյանը։

Խոսելով խափանման միջոցի կիրառումից՝ Համաբարյանն ասաց, որ այդ մասին տեղեկացել է այն ժամանակ միայն, երբ դա արդեն կայացվել է, ինչն իրեն շատ է զարմացնում։

«Քննչական կոմիտեն իրավունք ունի նման կերպ գործել, բայց այստեղ խնդիրն այն է, որ նման կերպ գործում են այն դեպքում, երբ տեղի է ունենում ծանր հանցագործություն, հանցագործությունը 100 տոկոսով գրեթե ապացուցված է և նման խափանման միջոց կիրառում են այն մարդկանց դեմ ովքեր փորձում են արարքից հետո շատ արագ հեռանալ։

Ես այդպեսի խնդիր չունեմ, ոչ մեկից չեմ վախենում և պատասխանատու եմ իմ ասած բոլոր բառերի համար։ Ես նորից եմ կրկնում՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանը գրագող է, որի ապացույցը ես ներկայացրել եմ։ Լիլիթ Խաչատրյանը քննելով x անձի վերաբերյալ գործ՝ ուղղակիորեն այլ դատավորի կողմից իմ վերաբերյալ կայացրած վճռից մի ամբողջական մաս պատճենել և տեղափոխել է։ Ես նրա վերաբերյալ ասել եմ՝ անգրագետ, քանի որ տիկինը իր կայացրած վճիռներից մեկի մեջ Շիրակի պետական համալսարանի նույն ստորաբաժանումը երեք տարբեր անվանումներով է անվանում, տիկին Խաչատրյանը փորձում է իր անգրագիտությունը թաքցնել վիրպակների անվան տակ»,- ասաց Համբարյանը։

«Ես տիկնոջն անվանել եմ նաև ստախոս և դրա վերաբերյալ ապացույցներն ու ձայնագրությունները կան, որոնք ես անպայման կներկայացնեմ քննչական կոմիտեին»,- ասաց Համաբարյանը և ավելացրեց, որ իր բոլոր ասածները ապացույցներ ունեն և ինքը տալիս է նաև գնահատողական դատողություն։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել