Ներքին Միտք 3 տարի առաջ - 18:52 27-04-2023

Ֆրանսիայի նպատակն է պարզապես հետ չընկնել Ռուսաստանից

«Օրերս Հայաստանում էր ՌԴ փոխարտգործնախարարը։ Իմ անձնական կարծիքով, Ֆրանսիայի արտգործնախարարի այցը նպատակ ունի հետ չմնալ ու վերահաստատելու տարածաշրջանում իրենց ներկայությունը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Միգուցե Ֆրանսիան ստանձնել է ազնիվ միջնորդի դեր՝ Հարավային Կովկասի երկրների միջև եղած խնդիրները կարգավորելու համար։ Դրանով կարող է պայմանավրված լինել դա։ Կամ ուղղակի տարածաշրջանային այց է՝ հիշեցնելու բոլորին, որ Ֆրանսիան կա, և Ֆրանսիան տարածաշրջանում ունի շահեր, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- ասաց նա։

Միջազգայնագետի կարծիքով՝ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում Հայաստանը որևէ իրադարձություն իր կողմը շրջելու ուղղությամբ որևէ քայլ կատարելու մեծ հնարավորություններ այս պահին չունի։

«Այսօր Ֆրանսիան չունի որևէ ազդեցություն Ադրբեջանի վրա։ Ավելին, այդ երկիրը, իբրև ԵՄ երկիր, կախված է Ադրբեջանից։ Եվ մեր շահերից չի բխում Ֆրանսիային ներքաշել մի գործընթացի մեջ, որտեղ ինքը չունի ազդեցություն։ Հետևաբար, Ֆրանսիան ինքը չի համաձայնի մտնել այդ պրոցեսների մեջ։ Հույս ունենալ, թե Ֆրանսիայի արտգործնախարարն եկավ ու այստեղ ամեն ինչ հիմա կկարգավորվի կամ կարող է օգտակար լինել Հայաստանի համար, այնքան էլ իրատեսական չէ։ Մենք դեռ շարունակում ենք մտածել, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է, և եթե նրանք եկել են, ապա պետք է հօգուտ Հայաստանի գործեն։ Ո՛չ։ Ֆրանսիան հիմա այն Ֆրանսիան չէ, որ կար։ Ֆանսիան ունի պրագմատիկ քաղաքականություն։ Իր շահերն է առաջ տանում։ Կարծում եմ, որ պետք չէ հույս ունենալ, թե Ֆրանսիան կկարողանա ինչ-որ լուրջ դերակատարություն ունենալ մեր տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»,- ասաց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի ներկայացուցչի՝ Բաքու կատարած այցին՝ Բալասանյանը չբացառեց նաև առաջիկայում որոշակի գործընթացների նախապատրաստման հավանականությունը։

«Մի գուցե կա ինչ-որ խնդիր, որի մասին չի բարձրաձայնվում։ Մի գուցե նախապատրաստվում է ինչ-որ հայտարարություն կամ խաղաղության պայմանագրի մի այլ նախագիծ, որի հարցում Ֆրանսիան կարող է միջնորդ լինել։ Որովհետև Ֆրանսիան վերջերս շատ է ակտիվացրել իր քաղաքականությունը և ամեն տեղ ցանկանում է լինել միջնորդ։ Ֆրանսիայի ղեկավարը գնում է Չինաստան, հայտարարում է, որ ցանկանում է լինել միջնորդ, Ուկրաինայի հետ կապված է առաջարկում լինել համատեղ միջնորդ։ Ֆրանսիան հիմա այդպիսի քաղաքական կուրս է վերցրել, ամեն տեղ ցանկանում է միջնորդ լինել։ Բայց, ես քիչ հավանական եմ համարում այդ տարբերակը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի