Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:40 27-04-2023

Մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք. Փաշինյան

Կարևոր է արձանագրել, որ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինն էականորեն ավելացել է, արտարժույթովինը՝ էականորեն նվազել է, սա նշանակում է որ մեր պետական պարտքը փոխարժեքային ռիսկերի նկատմամբ ավելի դիմակայուն է դարձել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նշեց, որ պետական պարտքի մեջ մենք դրամային պարտքի մասնաբաժինը ավելացրել ենք և այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը, որը նախորդ ժամանակաշրջանում 28 տոկոս է եղել: «Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ: Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ, սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը:

Հիմա մենք աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը և ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են»,-հայտարարեց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանրության համար հետաքրքիր և զգայուն թեմա է 10 մլրդ դոլարի պետական պարտքը։ «Մարդիկ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլար պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերադասվում է թեթև պարտք ունեցող երկրների թվին․ «ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նավազեցմամբ դիմակայութնության մեծ պաշար են ձեռք բերել և ճգնաժամային իրավիճակում և պետական կարևոր ծրագրերի համար կարող ենք գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, այլ այն, թե պարտքն ինչպես ենք օգտագործում տնտեսական աճի ներուժը մեծացնելու համար: Կարևոր է, որ պարտքը ներգրավում են կապիտալ ներդրումների համար, որի նպատակը նոր միջոցների գեներացումն է»:

Նիկոլ Փաշինյանը անցավ տնեսական ցուցանիշների ներկայացմանը և տարվելով բյուջետային մոտքերի միլիարդների ներկայացմամբ, միլիարդներով սկսեց ներկայացնել մեկ աշխատողի աշխատավարձը:

«2018 թվականի մայիսի նկատմամբ, այս տարվա մարտին միջին աշխատավարձն ավել է 125 հազար դրամով կամ 71%-ով, փետրվարի նկատմամաբ 35 հազար դրամով կամ 848 %-ով… կերեք 35 մլրդ 548 մլն դրամով կամ 13.5%-ով:

Այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի նկատմամաբ 58 մլրդ…. Ներողություն, էլի խառնեցի, այստեղ խոսքը, ցավոք սրտի, միլիարդները մի մարդու աշխատավարձի մասին չէր»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց ուղղված թվերով ներկայացնել նույն ցուցանիշները՝ ասելով. «2023 թվականի մարտին, 2018 թվականի մարտի նկատմամբ մեկ մարդու աշխատավարձն ավել է 125,313 դրամով կամ 71 %-ով, 2023 մարտին փետրվարի նկատմամբ 35,848 դամ, կամ 13 %, ով, իսկ 2023 թվականի մարտը նախորդ տարվա մարտի նկատմամբ ավել է 58 հազար դրամով կամ 23 %-ով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից